Ուկրաինայում պետական դավաճանության կասկածանքով ձերբակալվել է գլխավոր շտաբի նախկին պետը
Այսօր Ուկրաինայի ռազմական դատախազությունը պետական դավաճանության կասկածանքով ձերբակալել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Զամանին: Այս մասին հաղորդում է UNN գործակալությունը՝ ուժային կառույցներում աղբյուրներին հղումով:
Գործակալության տվյալներով՝ ներկայում խուզարկությունը շարունակվում է: Առաջադրված մեղադրանքի էությունը դեռևս հայտնի չէ:
Գեներալ Վլադիմիր Զամանը հեռացել էր գլխավոր շտաբի պետի պաշտոնից 2014թ.-ին՝ մայրաքաղաք Կիևում անկարգությունների ֆոնին: Նրա տեղակալ Յուրի Դումանսկին նույնպես հրաժարական էր տվել: Դումանսկին իր որոշումը բացատրել էր նրանով որ «զինված ուժերին ներգրավում են քաղաքացիական հակամարտության մեջ», ինչն անթույլատրելի էր համարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո