Ներկայացվել են «ամենաառողջ» երկրները
Բլումբերգ գործակալությունը կազմել է երկրների վարկանիշն ըստ բնակչության առողջության մակարդակի։
Ցուցակի առաջատարն Իսպանիան է, որը անցած տարվա վարկանիշի համեմատ բարձրացել է 5-րդ դիրք։ Նրան հետեւում է Իտալիան, որը գլխավորում էր անցած տարվա վարկանիշը։ Տասնյակում են նաեւ Իսլանդիան, Ճապոնիան, Շվեյցարիան Շվեդիան, Ավստրալիան, Սինգապուրը, Նորվեգիան եւ Իսրայելը։
Ռուսաստանը բարձրացել է 5 հորիզոնականով եւ զբաղեցրել 95-րդ տեղը։
Վարկանիշը կազմվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ եւ Համաշխարհային բանկի ազգաբնակչության բաժնի վիճակագրության հիման վրա։ Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել տարբեր գործոններ եւ ռիսկեր։
Օրինակ, վարկանիշում երկրի դիրքի վրա ազդել են կյանքի տեւողությունը, սանիտարական եւ էկոլոգիական վիճակը, բուժօգնությանը, մաքուր ջրին բնակչության հասանելիությունը, ծխողների եւ չծխողների քանակը, ինչպես նաեւ մարդիկ, ովքեր տառապում են ճարպակալումից, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո