Բրիտանացի պատգամավորները Brexit-ի հարցով վերջնական քվեարկությունը կանցկացնեն մարտի 12-ին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ խորհրդարանում Brexit-ի հարցով վերջնական քվեարկությունը տեղի կունենա մարտի 12-ին:
Ինչպես փոխանցում է BBC News-ը, այս մասին բրիտանական կառավարության ղեկավարը հայտնել է Եգիպտոսում կայանալիք ԵՄ-Արաբական պետությունների լիգա գագաթնաժողովին մեկնելուց առաջ: Վերջինս «խելամիտ քվեարկության» հույս է հայտնել՝ նշելով, որ Եվրամիության հետ «դրական» բանակցությունները դեռևս շարունակվում են, և մարտի 29-ի ԵՄ կազմից դուրս գալը «իրենց ձեռքերում է»:
Մեյը տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած բանակցությունները կշարունակվեն երեքշաբթի: «Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք խելամիտ քվեարկությունը խորհրդարանում չենք անցկացնի այս շաբաթ, այլ մարտի 12-ին»,- մեկնաբանել է բրիտանացի վարչապետը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո