ԱՄՆ-ում ինքնաթիռը մխրճվել է 17-ամյա աղջկա ննջասենյակի պատի մեջ. օդաչուն զոհվել է
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի իշխանությունները հայտնել են հրահանգիչ օդաչուի վախճանի մասին փոքր ինքնաթիռի՝ բարձրությունը կորցնելու եւ տներից մեկին բախվելու հետեւանքով, հաղորդում է Associated Press-ը:
Հրահանգիչ Ջեյմս Վագները երկտեղանոց ինքնաթիռով ուսումնական թռիչք էր կատարում Մոնտանայից 33-ամյա Թիմոթի Շիհիի հետ, երբ ինքնաթիռը բախվել է մասնավոր տներից մեկին՝ տարածաշրջանային Հեյվեն օդանավակայանի մոտակայքում տեղակայված:
Դեռեւս հայտնի չէ՝ ով էր ինքնաթիռի ղեկին:
Orlando Sentinel-ի տեղեկություններով՝ վարժանքների ընթացքում օդաչուները պատրաստվում էին վերարտադրել իրավիճակը՝ շարժիչի խափանմամբ, սակայն իշխանությունները վստահ չեն, որ ողբերգությունը տեղի է ունեցել հենց այդ ժամանակ: Ոստիկանությունում հայտնել են, որ 64-ամյա Վագները զոհվել է ավիավթարում:
Ինքնաթիռը «վայրէջք» է կատարել 17-ամյա աղջկա ննջասենյակի մոտ, որը փաստացի կպել էր պատին եւ ստացել թեթեւ վնասվածքներ: Տանը գտնվում էին եւս երեք երեխաներ, սակայն, բարեբախտաբար, նրանք չեն տուժել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո