Գերմանիան Վրաստանին 10 մլն եվրո կհատկացնի
Գերմանիան Վրաստանին կհատկացնի 10 միլիոն եվրո հարկադիր տեղահանվածներին որպես օգնություն: Այս մասին տեղեկություն է տարածել Վրաստանի Բռնի տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը:
Գերմանական կողմի ֆինանսավորած նախագիծը նախատեսում է կարևոր քայլեր ներքին տեղահանված անձանց տնտեսական, սոցիալական և կրթական ինտեգրման, ինչպես նաև նրանց երկարաժամկետ վերաբնակեցման համար:
Վրաստանում ներգաղթյալներին պատկանող հողամասերում կկառուցվի 236 առանձնատուն: Մասնավորապես՝ Մառնեուլիում (Քվեմո Քարթլի շրջանում) երկար տարիներ ապրող և գյուղատնտեսությամբ զբաղվող տեղահանվածների համար կկառուցվի ավան: Բացի այդ, 24 փոքր ենթակառուցվածքային նախագծեր կիրականացվեն մոտակայքում, որտեղ տեղահանվածներն ապրում են: Կկառուցվի 8 նոր մանկապարտեզ, կվերականգնվի երկու նախադպրոցական հաստատություն: Մինչև մշտական աշխատանք, եկամտի աղբյուր գտնելը 236 ընտանիքներին կհատկացվի դրամաշնորհ: 130 բիզնես դրամաշնորհ կտրամադրվի մանր ու միջին ձեռներեցության համար:
Ծրագիրը, որի իրացման համար նախատեսված է երեք տարի, կսկսվի այս տարի: Այն կֆինանսավորի գերմանական KFW բանկը, կյանքի կկոչի Դանիայի` Փախստականների հարցերով խորհուրդը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո