Սպիտակ տունը հստակեցնում է՝ Սիրիայում կմնան ամերիկացի 400 խաղաղապահներ
Սպիտակ տունը հստակեցրել է Սիրիայում խաղաղապահ առաքելություն թողնելու իր ծրագրերը՝ հայտարարելով, թե պատրաստվում է երկարամյա պատերազմից տուժած այդ երկրում թողնել 400 զինվորական: Հայտարարությունից մեկ օր առաջ, մինչդեռ, նշվել էր, որ Սիրիայում մնալու է 200 ամերիկացի «խաղաղապահ»:
Երեկ Սպիտակ տունը ոչ միայն նոր թվեր է հրապարակել, այլև նշել է, որ զինվորները տեղակայված են լինելու Սիրիայի հյուսիսարևելյան Տանֆ կայազորում:
Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն պարզաբանում՝ որն է առաքելությունն ընդարձակելու պատճառը, և որքան է այն մնալու Սիրիայի տարածքում:
Տեղի քրդերը՝ Ամերիկայի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերը, ողջունել են տարածքում ամերիկացի խաղաղապահներ թողնելու որոշումը, հույս հայտնելով, որ սա կարող է քաջալերել միջազգային կոալիցիայի մյուս անդամներին ևս՝ պահպանելու իրենց ներկայությունը երկրում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո