Պորոշենկոն պատմել է, որ Պուտինը չի պատասխանել իր զանգերին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկյան Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նա չի պատասխանել:
Դա տեղի է ունեցել 2018-ի նոյեմբերին Կերչի նեղուցում երկու երկրների ծովային ուժերի միջև տեղի ունեցած միջադեպի ժամանակ:
«Նրան զանգահարելու վերջին փորձն իմ նավերի դեմ ագրեսիայի օրն էր: Ես ցանկանում էի հարցնել, թե ինչ է կատարվում, սակայն նա չպատասխանեց: Որովհետև ասելու բան չուներ», - ասել է Ուկրաինայի նախագահը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Պուտինը հայտնել էր, որ արհամարհում է Պորոշենկոյի զանգերը: Իր քայլը նա պատճառաբանել էր նրանով, որ չի ցանկանում մասնակիցը դառնալ Պորոշենկոյի նախընտրական քարոզարշավի:
Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին