«Բելառուսում կարող է կրկնվել Ուկրաինայի սցենարը». ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը (2009-2014թթ.) հայտարարել է, որ Բելառուսում կարող է կրկնվել Ուկրաինայի սցենարը՝ կապված «պատերազմի ու բռնակցման» հետ:
Ռասմուսենն այս մասին ասել է LIGA.net-ի հետ զրույցում:
ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը վստահություն է հայտնել առ այն, որ Ռուսաստանը մոտենում է արևմտյան սահմաններին:
«Լուրջ ռիսկ կա առ այն, որ Բելառուսում կկրկնվի ուկրաինական սցենարը՝ պատերազմով ու բռնակցմամբ: Այդ երկրին նման սցենար է սպասվում, եթե այն չսկսի բարեփոխվել: Խորհուրդ եմ տալիս բելառուս ազգին ու երկրի ղեկավարությանը պաշտպանվել ռուսների ագրեսիայից: Պետք է սկսել դեպի ժողովրդավարություն և ազատություն տանող բարեփոխումներ: Միայն նման բաները կարող են ռուսական ագրեսիայից պաշտպանություն ստեղծել»,-ասել է Ռասմուսենը:
Նա նաև հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ «Բելառուսը, ինչպես և Ղրիմի թերակղզին, պետք է ներառվեն ռուսական մեծ պետությունում»:
Միևնույն ժամանակ Ռասմուսենը նկատել է, որ Լուկաշենկոն չի ցանկանում բարեփոխումների ճանապարհով գնալ, բայց նաև չի ցանկանում Պուտինի լծի տակ ապրել:
«Նա պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ բարեփոխումներ, կա՛մ ռուսական մշտական լուծ»,-եզրափակել է Ռասմուսենը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո