Հնդկաստանը կսկսի օգտագործել սեփական արտադրության առաջին կործանիչը
Հնդկաստանի (CEMILAC) ավիացիոն կարգավորողը վերջնականապես թույլատրել է օգտագործել սեփական արտադրության Tejas գերձայնային կործանիչները երկրի ՌՕՈւ կազմում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով NDTV-ին։
Նրա տվյալներով՝ համապատասխան փաստաթղթերի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բանգալորում (Կառնատակա նահանգ), Aero India-2019 ավիատիեզերական ցուցադրման շրջանակներում։ Մեկնաբանելով այս իրադարձությունը՝ Հնդկաստանի ՌՕՈւ մարշալ Բիրենդրա Սինգհ Դհանոան այն «կարեւոր փուլ» է անվանել ինչպես երկրի ռազմաօդային ուժերի, այնպես էլ առհասարակ հանրապետության ռազմարդյունաբերության պատմության մեջ։
«Փորձարկումների ժամանակ կործանիչը կատարել է բազմաթիվ թռիչքներ եւ ցուցադրել զենքի օգտագործման ճշգրտություն»,- ասել է Դհանոան Հնդկաստանի պաշտպանության նախարարության եւ Hindustan Aeronautics Ltd արտադրող ընկերության ներկայացուցիչների ներկայությամբ։
Բազմաթիրախ միաշարժիչ գերձայնային Tejas կործանիչը 60 տոկոսով արտադրվում է Hindustan Aeronautics Limited (HAL)-ի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարության կողմից։ Tejas կործանիչների ստեղծումը տեւել է ավելի քան 30 տարի։ Երկրի կառավարությունը հավանություն է տվել թեթեւ մարտական ինքնաթիռների արտադրությանը 1983-ին, եւ սկզբում նախատեսվում էր, որ դրանք կգործարկվեն 1994 թվականին։ Նախատեսվում է, որ Tejas-ները ՌօՈւ կազմում կփոխարինեն ռուսական ՄիԳ-21-երին։
Ավելի վաղ հնդկական ՌՕՈւ-ն ընդունել էր 120 նման կործանիչի պատվեր, որոնք, ինչպես սպասվում է, գործարկման մեջ կմտնեն 2025 թվականին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին