Եվրամիությունը կոչ է արել Վենեսուելայում անհապաղ նախագահական ընտրություններ անցկացնել
Եվրամիությունը կոչ է անում անհապաղ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել Վենեսուելայում: Коммерсантъ-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ակնկալում է նաև անհապաղ օգնության տրամադրում՝ միջազգային մարդասիրական սկզբունքներին համապատասխան:
«Մենք կոչ ենք անում անհապաղ վստահության արժանի նախագահական ընտրություններ կազմակերպել՝ անհրաժեշտ երաշխիքների ապահովման պարագայում»,- ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, որից հետո տասնյակ երկրներ կոչ են անում երկրում արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել:
Մինչդեռ գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ իր պաշտոնից նախքան պաշտոնավարման ժամկետի սպառվելը 2025-ին: Նա, իր հերթին, պնդում է, որ երկրում պետք է նոր խորհրդարանական ընտրություններ անցկացվեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է