Պոմպեոն եվրոպական երկրներին վախեցնում է Ռուսաստանով եւ Չինաստանով
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներին կոչ է արել դիմակայել Չինաստանի եւ Ռուսաստանի «ազդեցությանը», տեղեկացնում է AP-ը։
Ելույթ ունենալով Բրատիսլավայում՝ Պոմպեոն ասել է, որ Չինաստանն ու Ռուսաստանը «երկակի սպառնալիք են ներկայացնում դեմոկրատական եւ ազատ շուկայի համար, որը ձեռք է բերվել 1989 թվականին Բեռլինի պատը քանդելուց հետո»։ Նրա խոսքով՝ հետկոմունիստական երկրները «հատկապես խոցելի են Չինաստանի եւ Ռուսաստանի գիշատիչ ներդրումների եւ քաղաքական միջամտության համար»։ Նա նշել է, որ «սպառնալիքի» դեմ պայքարի համար Միացյալ Նահանգները մտադիր է ակտիվացնել իր մասնակցությունը տարածաշրջանում՝ պաշտպանության եւ փոխանակման ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրերի միջոցով։
Նրա խոսքով՝ Սլովակիան իր պատմության եւ աշխարհագրության բերումով «այն ագրեսիվ դերի առանձնակի ըմբռնումն ունի, որը Ռուսաստանը շարունակում է խաղալ տարածաշրջանում, «հատկապես Ուկրաինայում»։ Սակայն «Ռուսաստանը միակ ազգը չէ, որը ջանում է քանդել ինքնիշխանությունն ու ազատությունը Եվրոպայում», նշել է Պոմպեոն։ Նա տեղեկացրել է, որ սլովակ պաշտոնյաների հետ բարձրացրել է «ձեր քաղաքական համակարգը կախվածության մեջ դնելու եւ մանիպուլացնելու ուղղությամբ Չինաստանի տնտեսական եւ այլ ջանքերից պաշտպանվելու անհրաժեշտության» հարցը։
Նա կրկնել է իր նախազգուշացումը, որն արել էր երկուշաբթի Բուդապեշտում, թե Միացյալ Նահանգները կարող է ստիպված լինել որոշակի գործողություններ փակել Եվրոպայում, եթե երկրները շարունակեն գործեր վարել չինական Huawei ըկերության հեռահաղորդակցություններով։ Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ը մտահոգ է Եվրոպայում, հատկապես ՆԱՏՕ եւ ԵՄ անդամ երկրներում Huawei-ի մոտիվներով։
Պետքարտուղարը հույս է հայտնել, որ կկարողանա փոխել ԱՄՆ-ի եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի տասնամյակներ տեւած բաժանումը, որը վակուում է ստեղծել, ինչից օգտվել են Ռուսաստանը եւ Չինաստանը։ Նրա խոսքով՝ վերջին 10 տարիներին նախագահ Վլադիմիր Պուտինը եւ չինական առաջնորդները «շատ ավելի ագրեսիվ են դարձել տարածաշրջանում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է