Տոկիոն Սեուլից պահանջում է ներողություն խնդրել կայսեր մասին արտահայտություններից հետո
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Տոկիոն Սեուլին բողոք է հայտնել Երկրորդ աշխարհամարտի ժամանակ կորեուհիներին ճապոնացի զինվորականների հետ սեքսուալ կապերի հարկադրելու մասին «անպատշաճ» արտահայտություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ Հարավային Կորեայի ազգային ժողովի ղեկավար Մուն Հի Սանը Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին կոչ է արել ներողություն խնդրել այն բանի համար, որ նշված ժամանակաշրջանում կորեուհիներին իբր հարկադրել են աշխատել որպես «բավականություն պատճառող կանայք»:
Աբեի խոսքով՝ ինքը զարմացած էր նման պահանջից: Հստակեցվում է, որ ճապոնական կողմը պնդում է այդ աշխատանքի բռնի բնույթի ապացույցների բացակայությունը:
«Վճռական բողոքի հետ միասին մենք պահանջում ենք ներողություն խնդրել եւ գնահատական տալ»,- ասել է Աբեն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է