Վենեսուելայում ստուգում են Գուաիդոյի ունեցվածքը
Վենեսուելայի հսկողության գլխավոր տեսչությունը սկսել է երկրի Ազգային ժողովի նախագահ, ընդդիմադիր առաջնորդ Խուան Գուաիդոյի ունեցվածքի ստուգման գործընթացը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հանրապետության վերահսկիչ մարմնի ղեկավար Էլվիս Ամորոսոյին հղումով:
«Վենեսուելայի Հանրապետության գլխավոր վերահսկիչը Խուան Գուաիդոյի ունեցվածքի ստուգման գործընթացի մեկնարկի հրամար է տվել»,- ասել է Ամորոսոն:
Նրա խոսքով՝ նման որոշման հիմք է դարձել այն, որ Գուաիդոն ենթադրաբար թաքցրել կամ կեղծել է իր իրական ակտիվների մասին տեղեկությունները, ինչպես նաև արտերկրում գտնվող ապօրինի կառույցներից գումարներ է ստացել:
Ինքը՝ Գուաիդոն, դեռևս այս առնչությամբ մեկնաբանություններ չի արել:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Ցուցարարները պահանջում են վերջինիս հրաժարականը և երկրում սահմանադրական կարգերի վերահաստատումը: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է