Լապշինը մտադիր է Երևանում ցուցադրել «Ալիևի ինքնաթիռի բույրն իր մեջ կրող» կարմիր բաճկոնը (լուսանկարներ)
Արցախ այցելելու համար Ադրբեջանում դատապարտված, սակայն ավելի ուշ ազատություն ստացած ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն այժմ գտնվում է Հայաստանում, իր ֆեյսբուքյան էջում հումորային գրառում է արել «հանրահայտ» կարմիր բաճկոնի վերաբերյալ:
Նա մանրամասնել է, որ հենց այդ բաճկոնով է եղել, երբ իրեն Մինսկից Բաքու են տեղափոխել:
Լապշինի խոսքով՝ կարմիր բաճկոնը «երկրորդ կյանք» է ստանում ու այսուհետ իր էջը կունենա համացանցում՝ Lapshin RED Jacket:
«Բաճկոնը չի լվացվել այն ժամանակվանից ի վեր, ինչ ես դրանով նստել էի Ադրբեջանի ղեկավարի անձնական ինքնաթիռի (4K-AZ888) բազկաթոռին: Այդ մեծ, փափուկ բազկաթոռին նստած թռել է ոչ միայն Ալիևը, այլև նրա մերձավորներն ու աջակիցները: Բաճկոնը պահվել է հերմետիկ փակ փաթեթում ու իր մեջ կրում է այդ ինքնաթիռի և դրա ուղևորների բոլոր բույրերը»,-գրել է Լապշինը:
Բլոգերը նաև մանրամասնել է, որ բաճկոնը ցուցադրության կհանվի Երևանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է