Սկանդալ. հոդվածների հիմքում կարող էին դրված լինել բանտարկյալներից հանած օրգանների փոխպատվաստման վիրահատությունները
Գիտական աշխարհում լուրջ սկանդալ է բռնկվել հետազոտությունից հետո, որը հրապարակվել է BMJ Open ամսագրում: BBC-ն փոխանցում է, որ 2010 թվականից 2017 թվականը լույս տեսած փոխպատվաստման մասին հարյուրավոր հոդվածներն ուսումնասիրելով՝ հեղինակները հայտնաբերել են, որ դրանց 90 տոկոսից ավելին կարող էին գրված լինել Չինաստանում մահապատժի ենթարկված բանտարկյալների օրգանների պատվաստման արդյունքներով:
Այն փաստը, որ Չինաստանում մահապատժի դատապարտված բանտարյալներին մահվանից հետո, փաստորեն, օրգանների են բաժանում, երկրի իշխանությունները պաշտոնապես ընդունել են 2009 թվականին:
Զեկույցի հեղինակներից մեկը՝ կլինիկական էթիկայի պրոֆեսոր Վենդի Ռոջերսը, ամսագրերի խմբագրություններին, հետազոտողներին, վիրաբույժներին եւ այդ աշխատանքների հրապարակումներին մասնակցած մնացյալ անձանց մեղադրել է «օրգաններ ձեռք բերելու բարբարոսական մեթոդներ» օգտագործելու մեջ: Դրանից բացի, գիտական աշխատանքների մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ հիշատակումը, թե դոնորի համաձայնությունը ստացվել է փոխպատվաստումից առաջ, ընդհանրապես բացակայել է գիտական աշխատանքների 99 տոկոսում:
2000-ից 2017 թվականը գրախոսող գիտական ամսագրերում հրապարակվել է օրգանների պատվաստման մասին ընդհանուր 445 գիտական հոդված, որոնցում ընդհանուր առմամբ ներկայացվում էր ավելի քան 85 հազար վիրահատություն: Դրանցից 412 հոդվածների հեղինակները (92,5 տոկոս) չեն հավաստիացել, որ պատվաստված օրգանները ավելի վաղ չեն հանվել մահապատժի ենթարկված չինացի բանտարկյալների մարմնից:
Եվս 19 աշխատանքում, որոնցում պնդում կար, որ Չինաստանից դոնորական օրգանները մահապատժի ենթարկվածներից չեն վերցվել, նկարագրվում էին մինչեւ 2010 թվականն անցկացված վիրահատությունները, երբ այնտեղ սկզբունքորեն գոյություն չունեին կամավոր դոնորության ծրագրեր:
Այն մասին, որ բժիշկները փոխպատվաստման համար ստացել են դոնորի կամ նրա ազգականների համաձայնությունը, հաղորդվել է ընդամենը 6 աշխատանքում (0,2 տոկոս):
Ըստ գործող նորմատիվների՝ վիրահատությունից առաջ բժիշկները եւ հետազոտողները պարտավոր են հավաստիանալ, որ դոնորը չի առարկել մահվանից հետո իր օրգանների փոխպատվաստմանը:
Հիմա Ավստրալիայից, ԱՄՆ-ից եւ Նոր Զելանդիայից գիտնականները պահանջում են այդ հոդվածները հանել դրանք հրապարակած ամսագրերից, քանի որ դրանք խախտել են գիտական հանրույթում ընդունված էթիկական ստանդարտները, եւ յուրաքանչյուր աշխատանքով առանձին քննություն սկսել:


















































Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Առաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. Պապոյ...
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Եղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարել
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
Ուկրաինական AI դրոնները կաթվածահար են անում մատակարարման ուղիները
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Համագործակցությունը օգուտ է բերում երկու կողմերին, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին