Կառավարությունը «Հոգվարթսը» չէ, մենք չունենք կախարդական փայտիկներ
Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը Գերագույն ռադայում, դիմելով պատգամավորներին, նշել է, որ կառավարությունը «Հարի Փոթեր» հայտնի ֆիլմից հայտնի «Հոգվարթս» մոգության դպրոցը չէ, և իրենք էլ կախարդական փայտիկներ չունեն, որ միանգամից նորոգեն երկրի բոլոր քանդված ճանապարհները, գրում է korrespondent.net-ը:
«Կառավարությունը «Հոգվարթսը» չէ, մենք չունենք կախարդական փայտիկներ, որ նորոգենք բոլոր ճանապարհները: Ճանապարհային ֆոնդի շնորհիվ ամեն մարզ շարունակում է ճանապարհների նորոգումը: Առաջիկա 5 տարում մենք կնորոգենք մարզային կենտրոնները միացնող մայրուղիները և կարգուկանոն կհաստատենք յուրաքանչյուր մարզի հիմնական կենտրոնական մայրուղիներում», - ասել է Օմելյանը:
Նա նաև հաշվարկել է, որ բոլոր ճանապարհների նորոգման համար Ուկրաինային անհրաժեշտ կլինի տարեկան 200 մլրդ գրիվնա, իսկ զրոյից վերակառուցման համար՝ 300 մլրդ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է