97-ամյա ամերիկուհին` աշխարհի ամենահայտնի մոդելային գործակալություններից մեկի մոդել (լուսանկարներ)
Ամերիկացի հավաքորդ և դիզայներ Այրիս Ափֆելը, որն անցած տարվա օգոստոսին բոլորել է կյանքի 97-րդ տարին, վերջապես իրականացրել է իր վաղեմի երազանքը: Ինչպես հաղորդում է The Independent-ը, նա պայմանագիր է կնքել աշխարհի ամենահայտնի մոդելային գործակալություններից մեկի՝ IMG Models-ի հետ:
«Այրիսը ոճի մարմնացում է և մեծ տաղանդի տեր: Նրանից ստեղծարարություն ու ոգեշնչանք է ճառագում, միասին մենք կփորձենք ցույց տալ աշխարհին նրա բնատուր շնորհը»,- ասել է գործակալության ղեկավար Այվան Բարտը՝ ընդգծելով, որ Այրիսն ապացուցում է բոլորին, որ տարիքն ընդամենը թիվ է:
Իր հերթին, Ափֆելը հույս է հայտնել, որ նորաձևության ոլորտում իր հաջողությունը կոգեշնչի այլ տարեց կանանց:
«Ես երբեք իրական գործակալ չեմ ունեցել, միշտ ամեն ինչ ինքս եմ արել և անգամ մտքովս չէր անցնի, որ մի օր կյանքս այսպես կփոխվի: Ամեն ինչ այնքա՜ն անսպասելի եղավ: Ո՞վ կմտածեր, որ 97 տարեկանում ամսագրերի շապիկին կհայտնվեմ»,- ասել է Այրիսը:
Ավելի վաղ Ափֆելը նկարահանվել է բրենդային ընկերությունների գովազդային հոլովակներում, լուսանկարվել նորաձևության հայտնի ամսագրերի համար: Այրիսը նաև առաջին մարդն է պատմության մեջ, որը, դիզայներ չլինելով հանդերձ, Նյու Յորքի Մետրոպոլիտան թանգարանում սեփական հագուստի և աքսեսուարների ցուցադրություն է բացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է