Թաիլանդում պատգամավորի թեկնածուների քարոզչական պաստառները եղել են հոլիվուդյան ֆիլմերի ոճով (լուսանկարներ)
Մարտին Թաիլանդում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում է 100-ից ավելի կուսակցություն:
Ինչպես նշում է The Guardian-ը, կուսակցություններից մեկը (Local Power) մրցապայքարում իր թեկնածուներին ավելի գրավիչ դարձնելու համար պատրաստել է հոլիվուդյան ֆիլմերի ոճով քարոզչական պաստառներ:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ մրցապայքարին մասնակցող թեկնածուներն ամեն ինչ անում են իրենց աստղ դարձնելու ու այդպիսով ընտրողների ուշադրությունը գրավելու համար:
Հատկանշական է, որ հոլիվուդյան բլոքբասթերների ոճով քարոզչական պաստառ ունենալու գայթակղությանը չի դիմակայել նաև կուսակցության առաջնորդ Չուենչոբ Կոնգուդոմը:
Սակայն, փորձագետների կարծիքով, թեկնածուները նման քայլի են դիմել հուսահատությունից դրդված: Բացի այդ, գրանցված 108 կուսակցության թեկնածունների միջև մրցակցությունը շատ թեժ է, ու պետք է ինչ-որ բանով առանձնանալ:
Նշվում է, որ համեմատաբար երիտասարդ ընտրողներին այս քայլը դուր է եկել:
«Իրապատում շոուն մեկին օգնեց նախագահ դառնալ (հավանաբար նկատի ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին): Ուստի՝ ինչո՞ւ հնարավոր չէ նման բան Թաիլանդում անել»,-գրել է օգտատերերից մեկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է