Ուկրաինայում նախագահի 11 թեկնածու խնդրել է անձնական թիկնազոր տրամադրել իրեն
Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցող 11 թեկնածու դիմել է ոստիկանություն՝ խնդրելով անձնական թիկնազոր տրամադրել իրեն: Այդ մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավակովը նշել է, որ Ազգային ոստիկանության և գվարդիայի աշխատակիցները կուղեկցեն նախագահի թեկնածուներին հանրահավաքների կամ այլ միջոցառումների ժամանակ, եթե վերջիններս համարում են, որ իրենց դեմ որևէ սադրանք է նախապատրաստվում:
ՆԳ նախարարն ընդգծել է, որ այդ հարցով ոստիկանությանը դիմելու իրավունք ու հնարավորություն ունեն բոլոր թեկնածուները, եթե դա նրանց անհրաժեշտ է նախագահի թեկնածուի իրենց լիազորությունները լիիրավ կատարելու համար:
«Այդ առաջարկից օգտված մարդկանց թիվն արդեն 11-ի է հասել», - նշել է Ավակովը:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններն Ուկրաինայում նշանակված են մարտի 31-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է