Բելգիայում «հոլիվուդյան սցենարով» բանկ թալանելու կասկածանքով վրացու են ձերբակալել
Բելգիայի ոստիկանությունը վրացական ծագումով 27-ամյա տղամարդու է ձերբակալել, որը կասկածվում է փետրվարի 2-ին աշխարհում ալմաստի վաճառքի ամենախոշոր կենտրոն հանդիսացող Անտվերպենի BNP Paribas Fortis բանկի մասնաճյուղում կողոպուտ իրականացնելու համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել են ոստիկանության քաղաքային կոմիսարիատից:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ տղամարդը գործել է «հոլիվուդյան սցենարով»: Ամեն ինչ այնքան աննկատ է արվել, որ ո՛չ պահակները, ո՛չ տեղի բնակիչները ոչինչ չեն կասկածել:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նա և իր հանցակիցներն իրենց հետ վերցրել են բանկում պահվող մոտ 1000 տուփերից 20-30-ը, որոնց մեջ, ամենայն հավանականությամբ, ադամանդ և թանկարժեք զարդեր են եղել:
Բանկն արդեն խնդրել է իր հաճախորդներին բացահայտել գողացված տուփերի պարունակությունը, իսկ ովքեր հրաժարվեն դա անելուց, կարող են զրկվել ապահովագրական վճարներից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է