1 մլրդ ռուբլի. Ռուսաստանի «ամենաթանկարժեք»՝ հայ ճարտարապետի նախագծած պենտհաուսը վաճառքի է հանվել
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում 1 մլրդ ռուբլիով վաճառքի է հանվել երկրի ամենաթանկարժեք բնակարանը, գրում է golosagorodov.info կայքը: Պենտհաուսը կառուցվել է հայկական ծագումով մոսկվաբնակ հայտնի ճարտարապետ Յուրի Գրիգորյանի նախագծով:
Այն գտնվում է 6-հարկանի տան 6-րդ հարկում, ունի 6 սենյակ, իսկ ընդհանուր մակերեսը 660 քառակուսի մետր է: «Վեց» թվի կրկնության պատճառով բնակարանը «սատանայական» են անվանել: Այս մասին նշվում է Мир квартир անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող հարթակում հայտնված բնակարանի նկարագրության մեջ:
Բնակարանի պատուհաններից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Զաչատևսկի վանք, Փրկչի տաճար և Մոսկվա գետ:
Ճարտարապետ Յուրի Գրիգորյանը սովորել է Մոսկվայի ճարտարապետության ինստիտուտում, 1999թ.-ին գործընկերոջ հետ հիմնել է «Մեգանոմ նախագիծ» ճարտարապետական բյուրոն: Այժմ «Սկոլկովո» նորարարական կենտրոնի քաղաքաշինության խորհրդի անդամ է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է