Ուկրաինայում ավարտվել է նախագահի թեկնածուների գրանցումը
Երեկ՝ փետրվարի 3-ին, Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: Հենց գրանցման վերջին օրն էլ փաստաթղթերը ԿԸՀ է ներկայացրել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում նախագահական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 28 թեկնածու, ևս 22-ը մերժում են ստացել:
Ինչպես փոխանցում է РИА Новости րատվական գործակալությունը, «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի կատարած հարցումների համաձայն՝ նախագահի թեկնածուների վարկանիշի առաջատարը շոումեն, դերասան Վլադիմիր Զելենսկին է, որին աջակցում է հարցվածների 19.0%-ը:
Երկրորդ տեղում է «Батькивщина» կուսակցության ղեկավար Յուլիա Տիմոշենկոն՝ 18.2%-ով: Պյոտր Պորոշենկոյի օգտին մտադիր է քվեարկել հարցվածների 15.1%-ը:
Ուկրաինան նախագահ կընտրի մարտի 31-ին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հաստատման...