Դադարեցվել է գիտության ֆինանսավորումը
Թուրքմենստանի նախագահ Կուրբանկուլի Բերդիմուհամմեդովը կարգադրել է դադարեցնել այդ երկրի Գիտությունների ազգային ակադեմիայի ֆինանսավորումը։ Ընդ որում, դադարեցումը լինելու է աստիճանաբար՝ երեք տարվա ընթացքում։ Այս մասին հայտնում է Total.kz-ն։ Նման կերպ կառավարությունը փորձում է միջոցներ խնայել տնտեսության համար, էներգետիկ ոլորտում նկատվող անկման ֆոնին։
Նոր որոշմամբ, ֆինանսավորումից կզրկվեն քսանվեց գիտահետազոտական ինստիտուտներ, ինչպես նաեւ Թուրքմենստանի սեյսմոլոգիայի ծառայությունը։ Ակադեմիայի կազմում են նաեւ բարձրագույն որակավորման խորհուրդը տասնյոթ բարձրագույն դպրոցներ, երկու բժշկական հետազոտական կենտրոններ, մեկ գրադարան եւ երկու հրատարակչություն։ Թուրքմենստանի Գիտությունների ակադեմիան հիմնադրվել է 1951 թվականին Աշխաբադում, որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թուրքմենական մասնաճյուղ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է