Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատմական այցի շրջանակում Աբու Դաբի է ժամանել (լուսանկարներ)
Կաթոլիկների առաջնորդ, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ժամանել է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) մայրաքաղաք Աբու Դաբի՝ այսպիսով դառնալով Արաբական թերակղզի այցելած առաջին Պապը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր tert.am-ը՝ Հռոմի պապը հրավիրվել է Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Մուհամադ իբն Զայեդ ալ Նահայանի կողմից՝ միջդավանական համաժողովի մասնակցելու և կրոնական հանդուրժողականության վրա հիմնված ամուր հարաբերություններ հաստատելու նպատակով:
Ինչպես նշում է The National պարբերականը, կաթոլիկների առաջնորդին տեղափոխող օդանավի վայրէջքի պահին մայրաքաղաքում անձրևներից հետո խոնավ եղանակ է եղել:
«Ինձ ասացին, որ Աբու Դաբիում անձրև է տեղում: Որոշ վայրերում դա որպես օրհնություն է ընկալվում: Հուսանք՝ այդպես կլինի»,- ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
Օդանավակայանում նրան դիմավորել է շեյխ Մուհամադ իբն Զայեդը:
Կաթոլիկները առաջնորդն այսօր Շեյխ Զայեդ մզկիթում հանդիպում կունենա մահմեդական համայնքի ավագանու հետ:
Հռոմի պապի այցի առնչությամբ երկրի ամբողջ տարածքում՝ ներառյալ Դուբայում, դպրոցները փակ կլինեն, ինչպես նաև որոշ փողոցներում կդադարեցվի երթևեկությունը:
Այցի շրջանակում Հռոմի պապը բացօթյա պատարագ կմատուցի, որին ակնկալվում է շուրջ 120 հազար մարդու մասնակցություն: Պատարագին մասնակցել ցանկացող հավատացյալներին Դուբայից Աբու Դաբի տեղափոխելու համար շուրջ 1000 ավտոբուս կգործի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է