Էրդողանը կոչ է արել Թրամփին կատարել խոստումը
Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հույս ունի, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկայում կկատարի Սիրիայից զորքերը դուրս բերելու վերաբերյալ իր խոստումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով TRT հեռուստաալիքի եթերում Էրդողանի հայտարարությանը:
«Պարոն Թրամփը խոստացել էր, որ ԱՄՆ-ը կհեռանա Եփրատի արեւելքից: Հույս ունենք, որ այդ խոսոտւմն առաջիկայում կկատարվի: Մենք չենք ցանկանում ապրել սպառնալիքի ներքո եւ պատրաստ ենք դա չեզոքացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ անել»,-ասել է Էրդողանը:
Նա կրկին նշել է, որ Թուրքիան ներկայանում է Սիրիայի տարածքային ամբողջականության եւ քաղաքական միասնականության օգտին, եւ երկիրը մասնատելու դեմ:
Ըստ Էրդողանի՝ Սիրիայի հյուսիսում բուֆերային գոտին պետք է վերահսկվի Թուրքիայի կողմից: «Մենք կձեռնարկենք բոլոր միջոցառումներն այդ գոտում անվտանգությունն ապահովելու համար»,-հավելել է Թուրքիայի նախագահը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություններ սկսել Եփրատի արեւելյան մասում, ինչպես նաեւ սիրիական Մանբիջում սիրիական քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ը դուրս չբերեն նրանց այնտեղից: Այնուհետեւ նա հայտնել էր, որ որոշել է հետաձգել Սիրիայում ռազմական գործողությունները դեկտեմբերի 14-ին Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո, որին հաջորդել էր Սիրիայից զորքերը դուրս բերելու մասին Ամերիկայի առաջնորդի որոշումը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել