Թուրքիան շարունակում է հիասթափեցնել ԱՄՆ-ին
ԱՄՆ-ը հետեւում է Թուրքիայի եւ Վենեսուելայի միջեւ առեւտրին եւ միջոցներ կձեռնարկի, եթե համարի, որ պատժամիջոցները խախտվել են՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյային։
Փետրվարի 1-ին ԱՄՆ ֆինանսների նախարարի օգնական Մարշալ Բիլինգսլին պետք է Անկարայում բանակցություններ վարի թուրքական կառավարության հետ։
Սկզբնապես այցը ծրագրվում էր Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները քննարկելու համար, քանի որ Իրանը գազ է արտահանում հարեւան Թուրքիա, սակայն, հավանաբար, կներառվի նաեւ Վենեսուելայի հարցը՝ նշել է պաշտոնյան։ «Մենք ուսումնասիրում ենք թուրք-վենեսուելական կոմերցիոն գործունեության բնույթը, եւ եթե պատժամիջոցների խախտում տեսնենք, ակնհայտորեն միջոցներ կձեռնարկենք»,- ասել է նա։
Անցյալ տարի Վենեսուելան 900 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 23,63 տոննա ոսկի էր արտահանել Թուրքիա։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը սատարեց վենեսուելացի իր գործընկեր Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սատարեց ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին՝ նրան ճանաչելով ժամանակավոր նախագահ։
ԱՄՆ պաշտոնյայի խոսքերով, Վաշինգտոնը հիասթափված է, որ Թուրքիան շարունակում է սատարել Մադուրոյին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է