Կայծակը հարվածել է Հռոմից Մոսկվա թռչող ինքնաթիռին
Ռուսական ավիաընկերություններից մեկին պատկանող և Հռոմ-Մոսկվա ավիաչվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռը կայծակի հարված է ստացել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությանը:
Բարեբախտաբար, ինքնաթիռը կարողացել է շարունակել թռիչքը: Արտակարգ վայրէջքի կարիք չի առաջացել:
Ավելի ուշ օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում: Աղբյուրը նշում է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հայտնի է, որ ինքնաթիռում գտնվող ուղևորների մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են եղել:
Վայրէջքից հետո տեխնիկական սպասարկման թիմի աշխատակիցները զննել են ինքնաթիռն ու հայտնաբերել կայծակի հարվածի հետքերը: Օդանավը մի որոշ ժամանակ թռիչքներ չի իրականացնի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է