Վարձով «քեռիները» լսում են մարդկանց բողոքներն ու դժգոհությունները և խորհուրդներ տալիս
Համացանցում հասանելի է Ossan Rental («Վարձով քեռիներ») ծառայությունը, որը ստեղծվել է 2012թ.-ին՝ Ճապոնիայում:
Ծառայության շրջանակում յուրաքանչյուր ոք, որն այս կամ այլ հարցի վերաբերյալ դժգոհություններ ունի կամ ընդհանրապես ցանկություն ունի բողոքելով սիրտը թեթևացնելու, կարող է վարձել միջին տարիքի տղամարդկանց, որոնք ժամում մոտ 9 դոլարի դիմաց կլսեն և խորհուրդներ կտան նրանց: Այս մասին գրում է The Mirror պարբերականը:
Ծառայության հիմնադիր Տալանոբու Նիշիմոտոն պարզաբանում է, որ ինքը մասնագետ չէ, սակայն հույս ունի, որ իր կյանքի փորձը կարող է օգտակար լինել մարդկանց:
«Միջին տարիքի տղամարդիկ հիմնականում անպարկեշտ են համարվում: Ես որոշեցի վերականգնել մեր հեղինակությունն ու ապացուցել, որ միջին տարիքի տղամարդիկ կարող են օգտակար լինել»,- ասել է 55-ամյա Տալանոբուն:
Սկզբում տղամարդն ինքնուրույն է զբաղվել հաճախորդների բողոքներով, սակայն շուտով այլ «քեռիներից» հայտեր է ստացել, որոնք ցանկացել են միանալ թիմին:
Պարբերականը նշում է, որ ծառայությունից օգտվողները հիմնականում երիտասարդ կանայք են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է