Իրանը դեռեւս պահպանում է 2015թ․ միջուկային համաձայնագրի պայմանները․ ԿՀՎ ղեկավար
Իրանը դեռեւս պահպանում է 2015թ․ միջուկային համաձայնագրի պայմանները՝ հայտարարել է Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջինա Հասփելը՝ հայտնում է AFP-ն։
«Տվյալ պահին նրանք տեխնիկապես պահպանում են համաձայնագիրը»,- ելույթ ունենալով Սենատի հետախուզական հարցերով հանձնաժողովում՝ հայտարարել է Հասփելը։
«Կարծում եմ, թե ամենաթարմ տեղեկատվությունն այն է, որ իրանցիները դիտարկում են այն քայլերի հնարավորությունը, որոնք կնվազեցնեն նրանց հավատարմությունը համաձայնագրին, քանի որ նրանք ձգտում են ճնշում գործադրել եվրոպացիների վրա՝ ներդրումային եւ առեւտրային շահ ստանալու նպատակով, որ Իրանը հույս ուներ ստանալ այդ գործարքից»,- ասել է նա։
Միացյալ Նահանգները իրանական միջուկային համաձայնագրից դուրս էին եկել անցյալ տարվա մայիսին՝ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը եկավ այն եզրակացության, որ այն չի համապատասխանում ԱՄՆ շահերին։ Վաշինգթոնը վերականգնեց խիստ պատժամիջոցները, որոնք գործում էին մինչ պայմանագիրը կնքելը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը