Անգլիայի բանկը հրաժարվել է Մադուրոյին վերադարձնել 1,2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները
Անգլիայի բանկը հրաժարվել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին վերադարձնել 1,2 մլրդ դոլար արժողությամբ ոսկու ձուլակտորները, գրում է Bloomberg գործակալությունը:
Աղբյուրներից մեկի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է, երբ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ճնշում են գործադրել Մեծ Բրիտանիայում իրենց գործընկերների վրա:
Գործակալությունը նշում է, որ այժմ ամերիկացի պաշտոնյաները փորձում են Վենեսուելայի՝ արտերկրում գտնվող ակտիվներն ուղղել իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար հռչակած Խուան Գուաիդոյին, որպեսզի մեծացնեն կառավարությունն իր ձեռքը վերցնելու նրա շանսերը:
Առկա տվյալների համաձայն՝ Վենեսուելայի կենտրոնական բանկի՝ արտասահմանում գտնվող պահուստային ընդհանուր գումարը 8 մլրդ դոլար է:
Գուաիդոն հայտնել է, որ Անգլիայի բանկը նման որոշմամբ պաշտպանում է Վենեսուելայի ակտիվները:


















































ԱՄՆ-ում չեն բացառել զորքերի ուղարկումը Վենեսուելա
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը