Փարիզի օդանավակայանում ուղևորներից մեկի բարձրակրունկ կոշիկները տագնապի ու տարհանման պատճառ են դարձել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Օրլի» օդանավակայանում արտակարգ իրավիճակ է գրանցվել ուղևորուհիներից մեկի «լուսարձակող» բարձրակրունկ կոշիկների պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրավապահների մոտ կասկած է առաջացրել Royal Air Maroc ավիաընկերության օդանավով Կասաբլանկա մեկնել պատրաստվող կնոջ ուղեբեռում հայտնաբերված կասկածելի իրը, որը նման է եղել պայթուցիկի:
Օդանավակայանի մի քանի սրահներում շտապ տարհանման հրաման է տրվել, դեպքի վայր են ժամանել մասնագետներ, որոնք սկսել են քննել կասկածելի ուղեբեռը: Արդյունքում, սակայն, պարզվել է, որ խոսքը մոդելային կոշիկների մասին է, որոնք ունեն լուսարձակող տարրեր:
Պարզվել է, որ դրանց տիրուհին հայտնի նորաձևության ամսագրի լրագրող է: Անախորժության պատճառով, սակայն, հետաձգվել են մի քանի չվերթներ, իսկ հայտարարված տագնապը չեղարկվել է միայն 3 ժամ անց:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը