Վենեսուելայի զինված ուժերն աջակցում են Մադուրոյին
Վենեսուելայի Բոլիվարական ազգային զինված ուժերը աջակցել է նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ ընդդիմության առաջնորդ եւ երկրի Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի հայտարարության մեջ նշված է, որ ԶՈՒ-ն «չի ընդունի մութ շահերի ստվերում պարտադրված նախագահին»: Նա ընդգծել է, որ վենեսուելական զինվորական կորպուսը «չի ենթարկվում արտասահմանյան տերություններին կամ կառավարությանը, որը չի ընտրվում ժողովրդավարական ճանապարհով»:
Պաշտպանության նախարարը նշել է, որ տարաձայնությունների լուծումը հնարավոր է անկեղծ երկխոսության միջոցով:
Մադուրոյին իրենց աջակցությունն են հայտնել նաեւ երկրի ռազմավարական շրջանների հրամանատարները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը