Ուկրաինան պաշտոնապես դուրս կգա ԱՊՀ կազմից
Ուկրաինայի նախագահը մտադիր է երկիրը երկու ամսվա ընթացքում դուրս բերել ԱՊՀ կազմից, որին անդամակցում է Ռուսաստանը (նաև Հայաստանը)։ Փաստացի, Ուկրաինան արդեն տարիներ շարունակ որևէ կերպ չի մասնակցում այդ կառույցի գործունեությանը, սակայն դեռ պաշտոնապես դուրս չի եկել դրա կազմից։
Համարվում է սակայն, որ այս քայլն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ձեռնարկել է երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններին ընդառաջ։ Դրանք անցկացվելու են մարտի վերջին, ու հենց այդ ժամանակ էլ լրանալու է ԱՊՀ-ից դուրս գալու խոստացված երկամսյա ժամկետը։
Ռուսական մամուլը, որն այս տեղեկությունները հայթայթել է ուկրաինական դիվանագիտական աղբյուրներից, հիշեցնում է, որ նախագահական ընտրությունների շեմին Պորոշենկոյի նախընտրական վարկանիշի վրա դրական են ազդել Ազովի ծովի միջադեպն ու ռուսական կողմի հետ հակասությունները։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը