Խաբարովսկում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով տարհանվել են դպրոցների, քաղաքապետարանի ու հիվանդանոցների շենքերում գտնվող մարդիկ
Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ռումբի առկայության մասին ահազանգի պատճառով շտապ տարհանել են ավելի քան 40 շենքում՝ դպրոցներում, քաղաքապետարանում, ինչպես նաև քաղաքի հիվանդանոցներում ու առևտրի կենտրոններում գտնվող մարդկանց, այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով քաղաքապետարանի ներկայացուցչի: Վերջինս նշել է, որ մարդկանց տարհանել են 46 շենքերից:
«Դպրոցներ, հիվանդանոցներ, խոշոր առևտրի կենտրոններ, մասնավորապես՝ «Յուժնի պարկ»-ը, նաև քաղաքապետարանը», - ասել է քաղաքային վարչակազմի ներկայացուցիչը:
Խաբարովսկի երկրամասի առողջապահության նախարար Ալեքսանդր Վիտկոն լրատվամիջոցներին պատմել է, որ ռումբի տեղադրման մասին հաղորդագրությունները ստացվել են այս առավոտ, դրանք ուղարկվել են մի շարք հիվանդանոցների ու պոլիկլինիկաների էլեկտրոնային հասցեներին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը