ՀՀ երեք քաղաքացիներ ՌԴ-ում մեղադրվում են շորթման մեջ
Հայաստանի երեք քաղաքացիներ խիստ ռեժիմի գաղութ կտեղափոխվեն հեռագնաց վարորդների վրա հարձակվելու համար:
Չելյաբինսկի մարզի դատախազությունից «Новый День»-ին հայտնել են, որ հանցագործությունները կատարվել են 2016 թվականի ապրիլից դեկտեմբեր ժամանակահատվածում հարավուրալյան միջքաղաքային մայրուղիների վրա: Հայաստանի երեք քաղաքացիներին մեղադրել են բռնության եւ ունեցվածքի ոչնչացման կիրառմամբ շորթման, որպես զենք օգտագործված առարկաների կիրառմամբ ավազակային հարձակումների, ինչպես նաեւ խոշոր չափով՝ մոտ 700 հազար ռուբլու ուրիշի ունեցվածքի բացահայտ հափշտակման մեջ:
Ամբաստանյալներն իրենց մասնակի են մեղավոր ճանաչել: Նրանք դատապարտվել են 5, 7,5 եւ 9 տարի ժամկետներով ազատազրկման, պատիժը կրելու են ընդհանուր եւ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութներում:
Դատապարտյալները եւ նրանց պաշտպանները դատավճիռը բողոքարկել են՝ հայտարարելով գործողությունների չհիմնավորված որակավորման, մեղավորության ապացույցների բացակայության եւ նշանակված պատժի խիստ լինելու մասին:
Չելյաբինսկի մարզային վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով դատավճռի օրինականության վերաբերյալ դատախազի դիրքորոշումը, հայցվորների բողոքը չի բավարարել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը