Իռլանդական լողափը կրկին հետ է քաշվել դեպի օվկիանոս
Իռլանդիայի Աչիլ կղզում գտնվող լողափը, որն անսպասելիորեն հայտնվել էր 33 տարի առաջ անհետանալուց հետո, կրկին հետ է քաշվել ուժեղ ձմեռային փոթորիկների պատճառով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, արտասովոր լողափը հրաշքով կրկին ի հայտ էր եկել 2017-ի ապրիլին: Բնակիչները լողափը չէին տեսել 1984-ից ի վեր, սակայն այժմ էլ չեն կարողանա վայելել լողափի ավազն ու ջուրը, քանի որ այն հետ է քաշվել դեպի Ատլանտյան օվկիանոս:
Հզոր առափնյա քամիները, որոնք պայմանավորված էին «Ալի» անունն ստացած փոթորիկով, աստիճանաբար քայքայել և քշել-տարել են ավազը:
300 մետր երկարությամբ լողափը 2017-ին արդեն հասցրել էր հայտնվել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, երբ լուսանկարիչներին հաջողվել էր ֆիքսել ոսկեգույն ավազով պատված ափերը: Լողափի վերականգնումը խթանել էր զբոսաշրջության աճն ու 79 աշխատատեղ ապահովել տարածաշրջանում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը