Մոսկվայում ձերբակալվել է ուղևորների ուղղությամբ կրակ բացած հայ տաքսիստը
Օրեր առաջ Մոսկվայում բախում է տեղի ունեցել տաքսու վարորդի և նրա ուղևորների միջև: Երիտասարդ զույգը գիշերվա ժամին մոտեցել է առևտրի կենտրոնի մոտ գտնվող տաքսու կայանատեղիին՝ տուն գնալու համար:
Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն՝ հղում անելով ՆԳՆ վարչության իր աղբյուրներին, նրանք նախապես պայմանավորվել են գումարի չափի մասին, սակայն ավելի ուշ տաքսու վարորդը փոշմանել է և ավելին է պահանջել պայմանավորված գումարից: Արդյունքում նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետ վարորդը նստել է մեքենան և հեռացել:
Մոտ քսան մետր անցնելով՝ նա վերադարձել է ուղևորների մոտ և դուրս գալով մեքենայից՝ վերցրել է ատրճանակն ու կրակ բացել նրանց ուղղությամբ: Վերջիններս փորձել են փախչել: Բարեբախտաբար, վարորդի կրակոցները ոչ մեկին չեն դիպել: Վայրկյաններ անց նա մեքենայով հեռացել է:
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 11-ին: Ավելի ուշ մայրաքաղաքային ոստիկանությունը ձերբակալել է տաքսու վարորդին: Ինչպես նշվում է, նա Հայաստանի 48-ամյա քաղաքացի է, որը ժամանակավորապես գրանցված է մերձմոսկովյան Օդինցով շրջանում: Ատրճանակի իրավունք վերջինս ունեցել է:
Նրա նկատմամբ ներկա պահին գործ է հարուցվել «Խուլիգանություն» հոդվածով, որով նախատեսված առավելագույն պատիժը 5 տարվա ազատազրկումն է: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել