Լավրովը հույս ունի Ուելդանով-Գալստյանին Ադրբեջանից Ռուսաստան վերադարձնել
Հույս ունեմ, որ Ադրբեջանի հետ բանակցությունների արդյունքում կհաջողվի Մարատ Ուելդանով-Գալստյանին Ռուսաստան վերադարձնել: Այս մասին չորեքշաբթի՝ տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր քաղաքացիներին վերաբերող հարցերին, որոնք ցանկացած երկրում բարդ իրավիճակում են հայտնվում, այդ թվում ԱՊՀ երկերներում, մեր երկկողմ շփումների ժամանակ պարբերաբար անդրադառնում ենք: Այդ թվում կարող եմ հավաստիացնել, որ այդ կոնկրետ թեման հնչել է ադրբեջանցի գործընկերների հետ վերջին բանակցությունների ժամանակ», - ասել է Լավրովը՝ հույս հայտնելով, որ երկխոսության, իրավական նորմերի վրա հիմնված որոշումների միջոցով, հնարավոր կլինի բոլորին ձեռնտու արդյունքի հասնել:
«Եվ մենք կկարողանանք այդ քաղաքացուն Ռուսաստան վերադարձնել»,- ասել է նա:
Նշենք, որ Մարատ Ուելդանով-Գալստյանը հայկական ծագումով ՌԴ քաղաքացի է: 2016 թվականի հուլիսին Ադրբեջանում առանձնապես խոշոր չափի «թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, արտադրության, պահպանության եւ տարածման» մեղադրանքով կալանավորվել էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է