Մոսկվայում հայերեն խոսող թութակը զարմացրել է ռուս թռչնաբաններին
Ամանորյա արձակուրդների ընթացքում Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի անասնաբույժները թութակների մոտ մայրաքաղաքում արևոտ օրերի բացակայության պատճառով ուլտրամանուշակագույն ճառագայթների անբավարարությամբ պայմանավորված ջղաձգության նոպաներ են գրանցել, գրում է «Московский Комсомолец» թերթը:
Անասնաբույժների խոսքով՝ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո թռչուններից շատերը սկսել են ոչ միայն ակտիվ խոսել, այլև ցույց տալ օտար լեզուների իրենց գիտելիքները:
Թութակներից մեկը, վարժ հայերեն խոսելով, զարմացրել է թռչնաբաններին: «Ըստ երևույթին՝ այն տանը, որտեղ ապրում է թռչունը, խոսում են այդ լեզվով»,- ասել է Մոսկվայի «Կանաչ թութակ» թռչունների համար նախատեսված հոսպիտալի տնօրեն Վլադիմիր Ռոմանովը:
Նա խորհուրդ է տվել թռչունների տերերին տարվա այս շրջանում առողջական խնդիրներից խուսափելու համար ուլտրամանուշակագույն լամպեր գնել և պարբերաբար թութակների համար արևային լոգանքներ կազմակերպել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է