Միայնակ հայուհին Բրիտանիայում ապաստան է խնդրել. The Independent-ի անդրադարձը
Բրիտանական The Independent թերթը պատմել է մի հայուհու պատմությունը, ով միգրացիոն գրասենյակի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար ստիպված է եղել ամեն ամիս նորածին երեխայի հետ 160 կիլոմետր անցնել։
Հայուհին ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է իշխանություններին, քանի որ միգրացիոն իշխանությունները երկրի տարբեր շրջաններում կենտրոնները փակելու որոշում են կայացրել։ Միայնակ կինը ստիպված է եղել մեկնել մոտակա գրասենյակ, «նստել եւ երեխային կրծքով կերակրել հենց կայարանի մարդաշատ հարթակի վրա»։
Կինն ապրում է ապաստանի հայց ներկայացրածների համար կենտրոնում, որը Սելֆորդում է, եւ նա ստիպված ամեն ամիս հանդիպում է միգրացիոն իշխանությունների հետ, այլապես կարող է զրկվել նպաստից։
Հայուհուն օգնող կամավորը պատմել է, թե ինքն ամաչել է, որ մայրը ստիպված է եղել երկու գնացք փոխել եւ ավտոբուս նստել, որպեսզի մոտակա գրասենյակ հասնի։
Կամավորների խոսքերով՝ խոցելի միգրանտների հանդեպ միգրացիոն իշխանությունների վերաբերմունքը ցնցող է, եւ քաղաքակիրթ հասարակությունը դրա հետ չպետք է հաշտվի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է