Համաշխարհային բանկի նախագահը հրաժարական է տվել
Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Քիմը հրաժարական է տվել, հաղորդում է CNN- ը: Նա պաշտոնը կթողնի փետրվարի 1-ին` պաշտոնավարման ժամկետի ավարտից մոտ երեք տարի շուտ:
Բանկի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Քիմն աշխատանքի կանցնի մի ընկերությունում, որը ներդրումներ է կատարում զարգացող երկրներում, ինչպես նաև կվերադառնա իր կողմից 30 տարի առաջ հիմնադրված կազմակերպության տնօրենների խորհուրդ:
Նշենք, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Բանկի ղեկավարին նշանակվում է ԱՄՆ նախագահը: Հիմնադրման օրվանից Համաշխարհային բանկը ղեկավարում են ամերիկացիները: Քիմը ծնվել է Սեուլում, բայց ապրել և սովորել է ԱՄՆ Այովա նահանգում: Նա այդ պաշտոնին նշանակվել է 2012 թվականին` ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի որոշմամբ:
Սպիտակ տունը Համաշխարհային բանկի նոր ղեկավարի անունը դեռևս չի հրապարակել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է