ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական С-400-ներից
ԱՄՆ-ը Թուրքիայից պահանջել է հրաժարվել ռուսական C-400 զենիթային հրթիռային համակարգեր գնելուց՝ փոխարենն առաջարկելով Patriot ամերիկյան համալիրները։ Այս մասին շաբաթ օրը՝ հունվարի 5-ին տեղեկացրել է Լենտա Ռու-ն՝ հղում կատարելով թուրքական Yeni Şafak թերթին։
Անկարա ժամանած ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչները հունվարի 3-ին տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Թուրքիայի ԱԳՆ-ի եւ պաշտպանության նախարարության առջեւ պայման են դրել՝ չեղարկել С-400-ների պատվերը։ Այսպիսով Վաշինգտոնը Թուրքիային ռուսական համալիրների մատակարարումն արգելելու վերջին փորձն է արել, նշել է թերթը։
Միեւնույն ժամանակ, Patriot մատակարարելու ԱՄՆ առաջարկը չի ներառում ոչ զեղչ, ոչ տեխնոլոգիաների տրամադրում։ Ամերիկյան համալիրների գործարքի գինը կազմում է 3,5 մլրդ դոլար, С-400-ների գնումն ավելի էժան կնստի։
Դեկտեմբերին ԱՄՆ Սենատի զինված ուժերի գծով նոր ղեկավար Ջեյմս Ինհոֆը հայտարարել է, որ Թուրքիան պետք է հրաժարվի գնել С-400-ներ, որպեսզի շարունակի մնալ F-35 ծրագրում։ Այդ ժամանակ էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ С-400 գնելու որոշումը չեղարկման ենթակա չէ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է