Նախարարության մի մասին տարհանել են ցուցարարների ներխուժման պատճառով
Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բենժամեն Գրիվոն տարհանվել է իր աշխատասենյակից նախարարության բակ ցուցարարների խմբի ներխուժումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Parisien թերթին։
Ականատեսի խոսքերով, որին հղում է կատարում պարբերականը, «մոտ 16.30-ին տասնհինգ մարդ, որոնց մի մասը սեւ հագուստով էր, մյուսները՝ դեղին բաճկոններով, կոտրել են նախարարության դուռը շինարարական մեքենայի օգնությամբ»։
Դրանից հետո Գրիվոն եւ քարտուղարության աշխատակիցները տարհանվել են։
Նշվում է, որ շենքը, որում գտնվում է խորհրդարանի հետ կապերի նախարարությունը, գտնվում է Գրենել փողոցում, Մաթինյոն պալատից՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրից ոչ հեռու։
Պարբերականի հաղորդմամբ՝ ցուցարարները փորձել են նաեւ ներխուժել այլ նախարարություններ։
«Ոչ թե ինձ վրա են հարձակվել, այլ հանրապետության, նրա ինստիտուտների»,- ասել է Գրիվոն, որի խոսքերը մեջբերում է թերթը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցիչը դատապարտել է նման գործողությունները՝ դրանք անվանելով անթույլատրելի։


















































Փարիզում Բաստիլի գրավման օրվա տոնակատարություններից հետո բողոքի ակցիա է սկսվել, որն ուղեկցվում է անկարգություններով (ուղիղ միացում)
Փարիզի իշխանությունները «դեղին բաճկոններին» արգելել են ապրիլի 20-ին ցույցեր կազմակերպել Աստվածամոր տաճարի մոտակայքում
Մակրոնն ուղերձ է հղելու ֆրանսիացիներին՝ ի պատասխան «դեղին ժիլետների»
Մակրոնը որոշել է «Դեղին ժիլետների» բողոքի ցույցերի ժամանակ զինվորականներ տեղակայել
Որ դեպքում Ֆրանսիայում կարգելեն «Դեղին ժիլետների» ցույցերը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է