Մոսկվայում սպանվել է ЛУКОЙЛ-ի կապալառու ընկերության հիմնադիրը
Մոսկվայի Գարիբալդի փողոցի շենքի մուտքում գիշերը 61-ամյա դանակահարված տղամարդու մարմին է հայտնաբերվել:
Ինչպես հաղորդում է Коммерсантъ-ը՝ վկայակոչելով գործակալության աղբյուրներին, սպանված տղամարդը Мастер-нефть նավթային ծառայություններ մատուցող ընկերության հիմնադիր Շալվա Շալյախովն է: Քննիչները քրեական գործ են հարուցել սպանության դեպքի առթիվ:
Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Պետրովը հաստատել է զոհվածի ինքնությունը: «Այո, այդպես է ստացվել: Ես շփվում եմ քննիչների հետ, մարդասպանին արդեն գտել և ձերբակալել են», - ասել է նա:
Мастер-нефть-ի աշխատանքների հիմնական ուղղությունը նավթահորերի վերանորոգումն է, ինչպես նաև հորատման աշխատանքներին աջակցելը: Կայքի տեղեկության համաձայն՝ ընկերությունը հանդիսանում է հիմնական կապալառուն ЛУКОЙЛ-Западная Сибирь և ЛУКОЙЛ-Коми ընկերությունների կառույցների վերանորոգման աշխատանքների անցկացման գործով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո