Մեծ Բրիտանիայում առաջարկում են ստուգել օդաչուների քնկոտությունը թռիչքից առաջ
Ավիաընկերությունների օդաչուների բրիտանական ասոցիացիան (BALPA) զգուշացրել է, որ ինքնաթիռների ուղևորների անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն օդաչուների քնկոտությունն է, ասոցիացիան փորձել է խնդրի վրա սևեռել հատկապես քաղաքական գործիչների ուշադրությունը, գրում է The Telegraph-ը:
Ավելի քան 10 000 օդաչուի ներկայացնող արհմիությունից հայտնել են, որ ցանկանում են, որ ավիաընկերությունները կիրառեն համակարգչային հատուկ ծրագրեր, որոնք թույլ կտան գնահատել օդաչուների հոգնածության աստիճանը թռիչքից առաջ:
Ավիացիոն չափանիշների եվրոպական գործակալության սահմանած կանոնների համաձայն՝ չափից շատ հոգնած լինելու մասին հայտնած օդաչուները չպետք է մասնակցեն թռիչքին: Չնայած դրան՝ բազմաթիվ օդաչուներ ստիպված են լինում օդ բարձրանալ, քանի որ զգուշանում են տուգանքներից կամ աշխատանքից զրկվելուց:
Միևնույն ժամանակ British Airways, easyJet և Virgin Atlantic ավիաընկերությունները հայտնել են, որ իրենց պայմաններն ու գործելաոճը լիովին համապատասխանում են պահանջվող անվտանգության նորմերին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո