Ավտոմեքենան՝ թակարդ
Նորվեգիայում ավտոմեքենաների 17-ամյա գողը արգելափակվել է մեքենայում, որը փորձել է գողանալ, եւ ստիպված է եղել ոստիկանություն կանչել։
Ինչպես տեղեկացնում է FoxNews-ը, յուրօրինակ դեպք է տեղի ունեցել Նորվեգիայի մեծությամբ երրորդ քաղաք Տրոնհեյմում։ Դեռահասը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ իրեն օգնություն է հարկավոր, քանի որ արգելափակվել է մեքենայի մեջ։
Ոստիկանության ներկայացուցիչը տեղացի լրագրողներին ասել է, որ երիտասարդը, հավանաբար «գերագնահատել է իր ուժերը»։ «Նա որոշել է, որ ոստիկանությունը ամենահարմարն է օգնության համար այդ իրավիճակում, եւ մենք պետք է շնորհակալություն հայտնենք նրան»,- հավելել է նա՝ գրում է Adresseavisen թերթը։
Կասկածյալը ոստիկանությանը հայտնի է մանր հանցագործություններով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո