«Կպատժվեք». Արարատի մարզպետը սպառնացել է դպրոցի տնօրեններին
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է մարզի դպրոցների տնօրեններին՝ կոչ անելով չաշխատել նախկինի պես եւ աշխատանքի համար հայտարարված մրցույթներին դիմած քաղաքացիներին չմերժել անհիմն:
Նա, մասնավորապես, նշում է.
«Արարատի մարզի հարգելի եւ ոչ այնքան հարգելի դպրոցների տնօրեններ, կոչով դիմում եմ հատկապես Ձեզ:
Եթե Ձեզ թվում է, որ դուք շարունակելու եք աշխատել նախկինի պես եւ թափուր տեղերի համար հայտարարված բաց մրցույթին դիմած քաղաքացիներին կարող եք մերժել, ասելով, որ իզուր եք դիմում, այդ տեղի համար արդեն ասված է, այն էլ մարզպետարանից, ապա չարաչար սխալվում եք: Այդ ճանապարհը Ձեզ լավ տեղ չի տանում:
Բոլոր նման դեպքերը խստագույնս կպատժվեն, էլ չեմ ասում, թե ինչ կլինի կաշառք վերցնողների հետ, եթե իհարկե այդպիսի «դուխով» տնօրենները դեռեւս ազատության մեջ են գտնվում:
Սթափվե՛ք եւ զբաղվեք մանկավարժությամբ, ծառայե՛ք այն վեհ գաղափարին, ինչի համար դուք կոչված եք: Եվ մի՛ մոռացեք՝ ձեզանից է կախված մեր սերունդների երջանիկ ապագան:
Հ.Գ. Իսկ մեր սիրելի քաղաքացիներին կոչ եմ անում նման դեպքերում շտապ դիմել մեզ՝ ահազանգելով (0235) 2-19-53»:


















































ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Ուշադրությո՛ւն՝ մտնում է Իտալիայի չեմպիոնը
Գումար` հանրահավաքին մասնակցելու համար
ՇՎՏՄ-ն հորդորում է նշված լցակայանների ցանցից չօգտվել