Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Օգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ինչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումը Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը Սուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարար

Օգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգըԻրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. ԹրամփԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox NewsԳետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համարԿարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծԻրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասինՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամՊետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկըՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարԱլիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էՆեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնություններըՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. ԾառուկյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդՌուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքըՔաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներԵրևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոնԵս չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Հայաստան

Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել գրելով. 

«Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի (Առաջարկ Հայաստանին) պակասը։ Պատճառը գրագետ և պատրաստված գործիչների քչությունը չէ. նման պատգամավորներ բոլոր խմբակցություններում էլ կան։ Խնդիրը այլ տեսանկյունների, այլընտրանքային արդյունավետ լուծումների, առաջարկվող ծրագրային այլ մոտեցումների և դրանց կրող ամբողջական ուժի բացակայությունն է։ Մեծ հաշվով, ես իմ թիմին նախապատրաստել էի հենց խորքային ծրագրային պայքարի, որը ցավոք չստացվեց ու ամենևին՝ ոչ մեր մեղքով։ Ինչպես գիտեք, վերջին 10-15 տարում ես չեմ առնչվել որևէ բիզնեսի միկրոկառավարմանը, ընթացիկ կառավարման պրոցեսներին (և´ օրենքը թույլ չէր տալիս, և´ իրականում դա ինձ արդեն հետաքրքիր չէր), և դա ինձ թույլ էր տալիս Հայաստանի տնտեսությանը, նրա զարգացման ռիսկերին և պոտենցիալին նայել մակրոտեսանկյունից։ Հիմա էլ, կտրված լինելով ինֆորմացիոն շատ հոսքերից, քաղաքական-հանրային միկրոպրոցեսներից, միկրոհարաբերություններից, ես հնարավորություն ունեմ խնդիրներին մակրոտեսանկյունից նայելու։ Չեմ օգտագործում «կողքից նայել» ձևակերպումը, որովհետև իմ կենսագրությամբ, որպես Ծառուկյան, ես չեմ կարող և երբեք չեմ կարողացել կողքից նայել իմ երկրում տեղի ունեցող պրոցեսներին։ Եթե կարողանայի, եթե ունենայի իմ երկրի հանդեպ որոշակի անտարբերության ունակություն, ապա լրիվ ուրիշ պայմաններում կլինեի։ Դա էլ իմ տեսակն է։ Ինչ եմ տեսնում ես հիմա՝ այդ հայացքով Ես տեսնում եմ, որ Հայաստանը կանգնած է ցնցումների մեծ հավանականության առաջ։ Ընդ որում, խոսքը ոչ թե տեսական ապագայի, այլ՝ շատ իրական, ամիսների հեռանկարի մասին է։ Աչք չենք թարթի՝ կհայտնվենք բարդագույն վիճակում։ Միայն ռուս-ուկրաինական հակամարտության և Իրան-ԱՄՆ առճակատման բերած ռիսկերը հերիք են սա հասկանալու համար։

Ինձ չափազանց մտահոգում են մեր երկրի տնտեսական պրոբլեմները, և արհեստականորեն մեզ պարտադրված ընտրության հարցը՝ ԵՄ, թե ԵԱՏՄ։ Մեր առաջ նման սուր ընտրության հարց դնում են թե´ Արևմուտքը, թե´ Ռուսաստանը, բայց խնդիրն այն է, որ մենք ինքներս ենք մեզ հասցրել նման կոշտ, արհեստական ջրբաժանի։ Իրավիճակին գումարեք ադրբեջանական պահանջները, թուրքական հորդորները։ Սա արդեն երկու աթոռի վրա նստելու խնդիր չէ, ինչպես միամտորեն կարծում են շատերը։ Երկու աթոռն ամեն դեպքում ընտրության հնարավորություն տալիս է։ Սա մի վիճակ է, որտեղ ցանկացած որոշում, ցանկացած քայլ կարող է հակառակ կողմից լուրջ ռիսկերի, լուրջ հակազդեցության բերել։ Հիմա ի՞նչ ենք անելու, որ մեր փոքր Հայաստանը չմտնի խոշոր աշխարհաքաղաքական ցնցումների մեջ։ Սա է այսօրվա համապետական ամենաիրական օրակարգը։ Ես չգիտեմ՝ այս խորհրդարանը ինչքան կաշխատի, տարբեր վարկածներ եմ լսում, բայց քանի դեռ կա իմ քաղաքական ուժը, ես՝ որպես ղեկավար, և իմ գործընկերների նեղ թիմը, որոնց հետ միշտ քննարկում ենք նման հարցերը, մենք այս գիծն ենք տանելու. Հայաստանը աշխարհաքաղաքական մոտիվացիաներով չպետք է մտնի ցնցումների մեջ։ Ձևեր կան, քայլեր կան՝ սրությունը հանելու, ուժեղների բախումների ժամանակ «ոտնատակ» չլինելու համար։ Մենք պարտավոր ենք մեր երկիրը հանել այս վերջնագրային բանաձևերից։ Սա արդեն իշխանություն-ընդդիմություն պայքարի խնդիր չի։ Վնասները կրելու են բոլորը, առանց բացառության։ Ինձ սա շատ է մտահոգում։ Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան։

Աղբյուրը՝ radar armenia