Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար
Հայաստանում նախատեսվում է միասնական կարգ սահմանել գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու, աղակալված հողերը լվանալու, ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելու և ոռոգում կատարելու նպատակով ջրի անհատույց մատակարարման համար։ Որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեն։
Նախագծի համաձայն՝ անհատույց կտրամադրվեն ջրային համակարգերի միջոցով բեռնաթափվող, բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ջրերը, ինչպես նաև ջրամբարների լցվածության դեպքում առաջացած ավելցուկային ջրերը։
Ջուրն անհատույց կարող են ստանալ Ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձինք։ Այն կարող է օգտագործվել ոռոգելի աղակալված հողերի լվացման, հողերին խոնավալիցք հաղորդելու և թույլտվությամբ նախատեսված ոռոգման նպատակներով։
Նախագծի հիմնավորման համաձայն՝ գետերի վարարումների ժամանակ անհրաժեշտություն է առաջանում բեռնաթափել ջրամբարներում և այլ հիդրոտեխնիկական կառույցներում կուտակված ջրային ռեսուրսները՝ հեղեղումներից և հնարավոր վթարներից խուսափելու համար։ Այս ժամանակաշրջանը հիմնականում համընկնում է աղակալված հողերի լվացման և հողերին խոնավալիցք հաղորդելու աշխատանքների հետ։
Ջրամբարների ամբողջական լցվածության դեպքում ավելցուկային ջրերը հեղեղային ջրթողներով ինքնահոս հեռացվում են՝ տեխնոլոգիական խնդիրներ և վթարներ կանխելու նպատակով։ Առաջարկվում է այդ ջրերն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով և մատակարարել անհատույց։
Հիմնավորման մեջ նշվում է, որ մինչև 2026 թվականը կառավարությունն ամեն տարի ընդունել է առանձին որոշում՝ տվյալ տարվա ընթացքում ջրի անհատույց տրամադրման գործընթացը կարգավորելու համար։ Նոր կարգավորմամբ նախատեսվում է սահմանել մշտական և միասնական ընթացակարգ՝ յուրաքանչյուր տարի նոր անհատական որոշում ընդունելու փոխարեն։
2026 թվականի գարնանն ինտենսիվ տեղումներով պայմանավորված վարարումները կանխելու նպատակով գետերի հուները բեռնաթափվել են ջրային համակարգերի միջոցով։ Ապրիլի 1-ից ջրաքանակներն ուղղվել են ոռոգելի հողերին խոնավալիցք հաղորդելուն, իսկ մայիսի 1-ից՝ տրամադրվել ոռոգման ջրօգտագործողներին։
Այդ պատճառով առաջարկվում է նոր կարգավորումները տարածել նաև 2026 թվականի ապրիլի 1-ից փաստացի ծագած հարաբերությունների վրա։
Նախագծի ընդունմամբ՝ պետական բյուջեի եկամուտների կամ ծախսերի էական փոփոխություն չի նախատեսվում։


















































Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ