Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբ ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներին Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան Իսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառով Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին Ֆրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվել Ծաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերը ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին

Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ըԵրևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՀայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրաԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավորմամբ արված աշխատանքներինՆարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԻսպանիայի ԱԳՆ-ն կանչել է Իտալիայի դեսպանին՝ Շենգենյան համաձայնագիրը դադարեցնելու գաղափարի պատճառովՍինգապուրի վարչապետը շնվորհավորել է ՓաշինյանինՖրանսիայում անտառային հրդեհների գործերով ավելի քան 300 մարդ է ձերբակալվելԾաղկաձորում գործող ընկերությունը թաքցրել է աշխատավարձերի և շրջանառության իրական չափերըԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողներիՕգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգըԻրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. ԹրամփԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox NewsԳետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համարԿարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծԻրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասինՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամՊետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկըՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարԱլիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էՆեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնություններըՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. ԾառուկյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
Բիզնես

Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր առավոտյան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի՝ արդեն նախկին նախագահ Նարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ և նշել, որ մանրամասներին կանդրադառնա առաջիկա օրերին՝ առանձին հարցազրույցի ձևաչափով։ 
 
«Այս պահին միայն կներկայացնեմ դրանցից նշանակալի երկուսը՝ ի հակադարձումն.
 
ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 1. Նա պնդում է, որ այժմ էլ ՀԷՑ-ում իբր կան հավելագրումներ, և իրենք իրենց շրջանում 6 ամսվա ընթացքում 40-50 անձի ազատումներ են արել, 30 հոգու դեպքում՝ ծառայողական քննություն, ու ոչ մի խոսք՝ որևէ քրեաիրավական գնահատականի մասին։
 
ՓԱՍՏ 1. Ժամանակավոր կառավարման շուրջ մեկ տարվա ընթացքում ՀԷՑ-ում աշխատանքից ազատումների ընդհանուր թիվը կազմել է ավելի քան 1150 անձ, որից տարաբնույթ խախտումների հետևանքով (մեծ մասամբ՝ հավելագրումների/թերգրանցումների) աշխատանքից ազատվել են շուրջ 700 աշխատակիցներ։
 
Բացահայտված իրավախախտումների փաստերով նախաձեռնվել են շուրջ 30 քրեական վարույթներ. կան բազմաթիվ ձերբակալվածներ ու կալանքի որոշումներ։
 
ՈՒԺԵՂ ՍՈՒՏ 2. Նա պնդում է, որ իրենց շրջանում հավելագրումներն արվել են առանց ՀԷՑ-ի սեփականատերերի (իմա՝ նաև բարձր ղեկավարության) իմացության, և բացատրում է իբր. «մեկից թերգրանցել են, մյուսին՝ հավելագրել են. ՀԷՑ-ը դրանից ոչ մի օգուտ չի ունեցել…»։
 
ՓԱՍՏ 2. Հավելագրումներն ու թերգրանցումները, որպես կանոն, արվել են՝ արհեստականորեն նվազեցնելու ցանցում առկա էլէներգիայի կորուստների թիվը, ինչը զգալի աճել էր զարտուղի միացումների (գողանալու) և ստվերային վաճառքների արդյունքում. այսինքն՝ ուրիշի սպառած էլէներգիայի դիմաց վճարել է մեկ այլ քաղաքացի, պետական ու համայնքային հիմնարկ, բիզնես միավոր։
 
Իսկ թերգրանցումներն արվել են հիմնականում ինքնավար էներգաարտադրողների (արևային կայաններ) արտադրած և ցանց հետ մղած էլէներգիայի քանակների վրա, որպեսզի ՀԷՑ-ը դրա դիմաց չվճարի քաղաքացուն և այդ արտադրանքով բալանսավորի «գողացված» ծավալները։
 
Ելնելով վերոգրյալից՝ կարող ենք պնդել, որ բոլոր այդ մեքենայությունների (նույնն է՝ խարդախությունների) արդյունքում գոյացած էլէներգիայի ահռելի քանակների մոնետիզացիան «լավագույն» դեպքում մնացել է ՀԷՑ-ի հաշիվներին, վատագույն դեպքում՝ ուղղակիորեն մտել է տարբեր հանցավոր շրջանակների գրպանները (բնականաբար՝ ոչ պատահական անձանց)։
 
Ըստ այդմ. հռետորական հարց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման առաջին իսկ շաբաթներին մեզ հայտնի դարձան տասնյակ և ավելի հավելագրման և թերգրանցումների փաստեր, որոնց անմիջապես հետևեցին ազատումներ, քրեական վարույթներ և ձերբակալություններ, իսկ իրենք՝ սեփականատերերը, շուրջ 10 տարվա կառավարման շրջանում անտեղյակ ու անհաղորդ էին այդ արգահատելի և հանցավոր մեխանիզմներից…
 
Ստորև՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում բացահայտված շուրջ երկու տասնյակ «ամենախոսուն» հավելագրման փաստերն են, որոնցով քրեական վարույթներ են նախաձեռնված, և կան կալանավորվածներ.
 
1. ՀՀ ՊՆ թիվ N զորամաս,
2. ՀՀ ԱԱԾ Զինվորական պարետատուն,
3. ՀՀ ԱԱԾ X քաղաքային բաժանմունքի շենք,
4. ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ վարչության N զորամաս,
5. «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ,
6. «Եղեգնաձորի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ,
7. «Մասիսի փողոցային լուսավորություն» ՀՈԱԿ,
8. «Արմավիր» ՋՕԸ,
9. «Արտաշատ» ՋՕԸ,
10. «Շիրակ» ՋՕԸ,
11. Ղազանչիի պոմպակայան,
12. Թեղենիքի գյուղապետարան,
13. Հալիձորի գյուղապետարան,
14. «Խոյի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ,
15. Սևանի համայնքապետարան,
16. Եղեգիսի համայնքապետարան,
17. Եղեգնաձորի համայնքապետարան,
18. Վարդաձորի մշակույթի տուն,
19. Շամբի միջնակարգ դպրոց,
20. Գանձակի մանկապարտեզ,
21. Վարդաշենի միջնակարգ դպրոց,
22. Ապարանի թիվ 2 հիմնական դպրոց…
 
Հ.Գ. Ահա այսպիսի ՈՒԺԵՂ կառավարում»,- գրել է Ռոմանոս Պետրոսյանը: